Լրահոս
Իրավական
17:30
25.01.23
185

22 և 35 տարեկան քույրերը թմրամիջոցով փաթեթներ են տեղադրել մայրաքաղաքի տարբեր թաղամասերում

Img default alt hy

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են 22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։

Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։

Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։ Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։