Լրահոս
Հասարակական
19:00
27.11.22
253

20-ամյա վարորդը Kia Sorento-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում, կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա Մարիամ Բ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Խնձորուտ գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլորվել ձորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մարիամ Բ-ն, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 39-ամյա Լուսինե Խ-ն և 19-ամյա Ալվարդ Բ-ն և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։