Լրահոս
Իրավական
08:35
23.10.25
301

2 ամսով կալանավորվել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը

Img default alt hy

2 ամսով կալանավորվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Հայտնում են «Մեր ձևով» շարժման մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ նրան ավելի վաղ բերման էին ենթարկել, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրու քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը։

Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հեկտեմբերի 20-ին, երբ իրավապահները մտան Գյումրիի համայնքապետարան ու ձերբակալեցին մի խումբ անձանց, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։ «Մեր ձևով» շարժումն ապօրինի է որակել այս մեղադրանքը: