Լրահոս
Միջազգային
13:07
29.12.24
660

179 մարդ է զոհվել ավիաաղետից. Հարավային Կորեայում մարդատար օդանավ է կործանվել

Հարավային Կորեայի Մուան քաղաքում Boeing 737 մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 179 մարդ է զոհվել, միայն երկու մարդ է ողջ մնացել, հայտնում է Yonhap գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել շասսիի անսարքության պատճառով, ինչի հետևանքով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել սահմանային պատնեշներին, ինչից հետո հրդեհվել է։

Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Yonhap լրատվական գործակալությունը հայտնում է, որ իշխանությունները այժմ դիտարկում են կործանման երկու հիմնական պատճառներ՝ եղանակային վատ պայմանները կամ բախումը թռչունների երամի հետ, ինչի պատճառով էլ խցանվել է ինքնաթիռի շասսին: