Լրահոս
16:37
19.01.23
192

15 զինծառայողի մահվան վայրը. վիրավորները բոցից են այրվել, նախաձեռնել են քրեական վարույթ

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից վիրավորումներ ստացած 3 զինծառայողները պայքարում են կյանքի համար Երևանի այրվածքաբանական կենտրոնում: Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:

Գիշերը 1-ն անց 30-ի սահմաններում է կրակի մեջ հայտնվել զինվորների կացարանը: Միայն լուսադեմին է հաջողվել ամբողջությամբ մարել հրդեհը, որի պատճառով 15 զինվոր է զոհվել: Նրանց օգնության շտապած Ազատ գյուղի բնակիչը Վարդենիսում գտնվող մեր թղթակիցներին պատմել է, որ կացարանում ժամկետայիններ են եղել: Նրանք չեն կարողացել բացել կողպված դուռն ու դուրս գալ: