Լրահոս
Հասարակական
21:50
29.11.22
114

13 հայ զինծառայողների մարմինները նույնականացվում են

Հայաստանի տասնյակ քաղաքացիներ նորից դիահերձարաններ են գնում իրենց որդիների, եղբայրների, ամուսինների մարմինները ճանաչելու:

Եռօրյա մարտերից 2,5 ամիս անց Հայաստանին փոխանցված 13 հայ զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը սկսվել է:

Մեկ ամիս առաջ, երբ Բաքուն Հայաստանին հանձնեց տասը աճյուն, պաշտոնապես հայտարարվեց, որ սեպտեմբերյան մարտերում 16 անհետ կորած ունենք: Արդյո՞ք 13 մարմին վերադարձնելուց հետո, միայն 3 անհետ կորած է մնում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը զոհերի ու անհետ կորածների թիվը խոստանում է վերջնականապես հստակեցնել նույնակացման գործընթացի ավարտին: