Լրահոս
Հասարակական
23:16
10.08.25
843

1 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Երևանում

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 67-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գագիկ Ս.-ի վարած «Volkswagen» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Սամվել Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 60-ամյա Հակոբ Վ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը: 
 
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի աշխատակիցերն ու ըստ դպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Իսկ տեղում բժիշկներն արձանագրել են «Mitsubishi»-ի վարորդի մահը: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Mitsubishi»-ի վարորդի ինքնազգացողության վատանալը և ավտոմեքենան վարելիս նա հանկարծամահ է եղել: 
 
Քննչական բաժնը պարզում է վիրավորների ինքնությունը: