Լրահոս
Հայաստան
16:10
10.12.21
84

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմը զոհ և վիրավորներ ունի. «մեկօրյա պատերազմների փուլ»

Այսօր կեսօրից հետո ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի ուղղությամբ հարձակվել է հայկական դիրքերի վրա: Թշնամու գնդակից 19-ամյա շարքային է զոհվել: 8 զինծառայող վիրավոր է: Նրանցից 6-ի վիճակը ծանր է: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ տալով հետ է շպրտվել։ Իրավիճակը գտնվում է մեր զինուժի վերահսկողության տակ։