Լրահոս
Հայաստան
21:47
03.12.21
83

Նարեկ Մանթաշյանի ընտանիքի անդամներին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության

ԱԱԾ-ն հարցաքննության է կանչել «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի մորը, կնոջն ու քրոջը: Մանթաշյանի խոսքով՝ հերթական քաղաքական պատվերն է՝ իր նկատմամբ ճնշում գործադրելու, իրեն կալանավորելու համար: Նարեկ Մանթաշյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կառավարության շենքում պետական գույքը վնասելու, նաև դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ իշխանության հասցեին վիրավորանք հնչեցնելու համար: