Լրահոս
Հայաստան
13:46
04.12.21
73

Մուրադովը Բաքվից հայ գերիների է վերադարձնում

«Հայլուրի» ՊՆ-ի աղբյուրը հաստատել է տեղեկությունը, որ Բաքվից Երևան են վերադառնում հայ գերիներ: Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի օդանավը։ Այս անգամ նույնպես նա է գերիներին ուղեկցում: Մուրադովի մտերիմներից Բորիս Ավագյանի խոսքով՝ Մուրադովը Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունը մինչև վերջին վայրկյանը գաղտնի է պահվել։