Լրահոս
Մշակույթ
21:39
30.11.21
98

Հայազգի դասական և ժամանակակից նկարիչների աշխատանքների «Monolog» աուկցիոն

Դեկտեմբերի 5-ին Երևանի ժամանակով 24:15-ին, Նյու Յորքում՝ 15:15-ին, Փարիզում 21:15-ին, Մոսկվայում 23:15-ին միջզգային երկու՝ liveauctioneers.com և invaluable.com հանրայհայտ էլեկտրոնային հարթակներում տեղի կունենա «Փասադենա անտիկ վերհաուսի» կազմակերպած հայազգի դասական և ժամանակակից նկարիչների աշխատանքների «Monolog» աուկցիոնը: Աուկցիոնի ընթացքը կհեռարձակվի Յութուբով, որի ընթացքում կազմակերպիչները ուղիղ կապի մեջ կլինեն և հարցերի դեպքում կպատասխանեն մասնակիցների հարցերին: Մինչ այդ կարող եք էլեկտրոնային` [email protected] նամակով դիմել և աուկցիոնի կազմակերպիչներից ստանալ «Monolog» կատալոգի տպագիր տարբերակը: Ձեզ ընդամենը պետք է այցելել liveauctioneers.com կամ invaluable.com կայքեր,փնտրել բաժնում գրել Pasadena Antique Warehouse և ծանոթանալ մասնակիցների աշխատանքներին և դեկտեմբերի 5-ին Ձեր ընտրած նկարչի գործը կարող է մի քանի օրից զարդարել Ձեր բնակարանը: Բոլոր մանրամասներին նախապես կարող եք ծանոթանալ liveauctioneers.com և invaluable.com կայքերում և հիշել, որ Դեկտեմբերի 5-ին Երևանի ժամանակով 24:15-ին, Նյու Յորքում՝ 15:15-ին, Փարիզում 21:15-ին, Մոսկվայում 23:15-ին հնարավոր է իրականան Ձեր երազանքները և ամանորի տոները դիմավորեք Ձեր սիրելի ստեղծագործողի նկարի հետ միասին: