Լրահոս
Քաղաքական
20:49
15.12.21
55

Սիրախաղ՝ Թուրքիայի հետ. Լիպարիտյանի «հայտնությունն» ու ԱՄՆ ողջույնները

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակելու մասին Երևանի ու Անկարայի հայտարարություններն արդեն ողջունել են աշխարհի երկու գերտերությունները: 1993 թվականին է Թուրքիան միակողմանի փակել օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման տակ օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը մինչև հիմա խոչընդոտել են Թուրքիայի նախապայմանները: