Լրահոս
Տարածաշրջան
21:27
12.12.21
60

«Արյունալի, երբևէ չտեսնված պատերազմ է լինելու»․ Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատում

 

Եթե անգամ Զելենսկիին թվում է, թե շոու է այն մեծ խաղը, որ ինքը սկսել է Ռուսաստանի սահմանին, փորձագետներն արդեն վառոդի հոտ են առնում ռուս-ուկրաինական հակամարտությունից: Պուտինը էլ չի խորշում «ցեղասպանություն» բառն օգտագործել՝ Դոնբասի մասին խոսելիս: Այս շաբաթ Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավը շարժվեց դեպի Կերչի նեղուց, կանգնեց 18 ծովային մղոն հեռավորության վրա և չենթարկվեց ռուսական կողմի՝ ուղղությունը փոխելու պահանջին: Ծանր պատերազմ կարող է լինել՝ շատ լուրջ հետևանքներով: Արձանագրում են մասնագետները։