Լրահոս
Տարածաշրջան
23:03
10.12.21
92

Բաքուն կարող է օգտագործել վերադարձած հայ գերիների նկատմամբ հարուցված քրգործերը. «հերոսից՝ դասալիք»

 

«Գերությունից վերադարձած անձինք հոգեբանորեն այնպիսի վիճակում չեն, որ կարողանան ներգրավվել իրավական գործընթացների մեջ», - գերիների ճակատագրի և նրանց իրավունքների շուրջ քննարկմանը ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Բաքվից վերադարձած 5 գերիների դեմ Հայաստանում բացված քրեական գործերը կարող են վտանգել մյուս հայ զինծառայողների կյանքը, որոնք դեռ գտնվում են Բաքվում: Կարծում է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպանը: