Լրահոս
Հայաստան
21:22
12.12.21
59

7000 դոլար, որ Ալիևն ասի՝ որտեղ է Հայկը. մի խարդախության պատմություն

Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի առաջին մարտկոցի զինվոր Հայկ Մելիքյանի մորից խարդախախությամբ շորթել են 7000 դոլար: Հայկին անցած շաբաթ են հուղարկավորել՝ զինակից ընկերների հետ, բայց քանի դեռ անհետ կորած էր, ընտանիքի գլխի վերևով ուրվականների պես պտտվում էին մանր ու մեծ խարդախները: Հայկի մորաքույրը պատմել է, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ամռանը իրենց ծանոթացրել է 58-ամյա մի տղամարդու հետ, ազատամարտիկի՝ Հրահատ Մխեյան անունով: Նա իբրև թե կապեր է ունեցել Չեչնիայում և Սիրիայում, խոստացել է Ռամզան Կադիրովի միջոցով աձամբ Ալիևից ճշտել՝ որտեղ է Հայկը: Դրա դիմաց պահանջել ու ստացել է 7 000 դոլար։