Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:35
20.04.23
91

«Զրպարտչական և չարամիտ լուրերը որևէ հիմք չունեն». Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը և մեր երկրում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն պաշտոնապես հերքում են լուրերը, թե դիվանագետը հետ է կանչվում Երևանից՝ առաքելության ժամկետը չավարտած: «Դեսպան Անն Լույոյի հասցեին ուղղված զրպարտչական և չարամիտ լուրերը որևէ հիմք չունեն»,- «Հայլուրի» գրավոր հարցմանը այսպես է պատասխանել Ֆրանսիայի արտգործնախարարությունը: