Լրահոս
Հասարակական
22:28
21.01.23
332

Զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար 9 շենքի բակում, զրուցարանի մոտ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով Հ․ Ժամակոչյանի կողմից սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դատաբժիշկը դեպքի վայրի զննություն էր կատարում, Կենտրոնի ոստիկանները՝ ՔՀԲ պետ Ս․ Մամիկոնյանի գլխավորությամբ, պարզել են դիակի ինքնությունը, ով մշտական բնակության վայր չունեցող 63-ամյա Աշոտ Մ․-ն է։