Լրահոս
Իրավական
14:30
31.05.23
143

Զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրվող սպա Մառլեն Սարգսյանը կմնա կալանավորված

Ավելի քան 10 ժամ տևած դատական նիստից հետո ևս 2 ամսով կալանավորվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող սպա Մառլեն Սարգսյանը: Այս մասին «Հայլուր»-ին տեղեկացրել է փաստաբան Վահագն Հակոբյանը: Հունվարի 31-ից է կալանքի տակ սպան: Ավելի քան 5 ամիս շարունակվող քրեական գործից փաստաբանը տպավորություն ունի, որ քննչական մարմինը չի ցանկանում զորամասային օղակից վերև բարձրանալ և քննել ավելի բարձրաստիճան զինվորականների առնչությունը 15 զինվորի կյանք խլած հրդեհի հանգամանքներին: