Լրահոս
Իրավական
20:38
19.02.25
496

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել

Img default alt hy

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրա հաղորդմամբ՝ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: