Լրահոս
Քաղաքական
20:51
03.05.22
301

Ժամը 18:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 209 քաղաքացի

Img default alt hy

Ժամը 18:00-ի դրությամբ, Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 209 քաղաքացի, հայտնել են ոստիկանությունից։

Գեղարքունիքի մարզից բերման է ենթարկվել 10, Արարատի մարզից՝ 6, Արագածոտնից՝ 6, Արմավիրից՝ 4, Լոռիից՝ 2 քաղաքացի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։