Լրահոս
Իրավական
12:57
18.09.25
175

Զգուշացե՛ք, խարդախություն է․ ՆԳՆ

Img default alt hy

Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի / UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA/ անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանասական միջոցները: