Լրահոս
Արցախ
21:15
04.11.21
50

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I նոյեմբերի 04. օր 39-րդ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

4 նոյեմբերի 2020, օր 39-րդ

Այդ ի՞նչն էր ստիպել լռել Փաշինյանին ու որևէ գրառում չանել ֆեյսբուքում, այն դեպքում, երբ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ թշնամու դիվերսիոն խումբը փորձել էր հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, փակվել էր Բերձոր–Շուշի ճանապարհը:

Իրականում ի՞նչ էր կատարվում ամբողջությամբ առաջնագիծ դարձած Արցախում ու Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում, որ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակը 30 րոպեն մեկ հաղորդագրություններ էր տարածում։ Ինչու՞ հանկարծ Արծրուն Հովհաննիսյանը որոշեց անցնել թուրքերենի՝ կոչ անելով օգտագործել «Գյոռբագյոռը»: