Լրահոս
Արցախ
21:15
01.11.21
45

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I նոյեմբերի 01. օր 36րդ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

1 նոյեմբերի 2020, օր 36-րդ

Ինչու՞ էր, Փաշինյանը մի կողմից՝ փաստեր հրապարակում Արցախ ներխուժած սիրիացի հազարավոր վարձկանների մասին, մյուս կողմից՝ անվերջ կրկնում ցավոտ փոխզիջումների պատրաստակամության մասին:

Մի՞ թե օրհասական այս օրը ֆեյսբուքյան «վոյաժների» ժամանակն էր, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հասարակությանը զբաղեցնում էր սուրճ խմելիս Արայիկ Հարությունյանին նմանակող փոքրիկ տղայի նկարով:

Պատահակա՞ն էր արդյոք ադրբեջանցիների տարածած այն լուրը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյան, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: