Լրահոս
Տարածաշրջան
12:00
18.10.25
1 467

«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքների 95%-ը ավարտվել է․ ԶԼՄ

Img default alt hy

Ադրբեջանական Xəzər TV-ին հայտնում է, որ «Զանգեզուրի միջանցքում» աշխատանքները շարունակվում են շուրջօրյա։  

Աղբյուրը նշում է, որ այս նախագիծը տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է եղել հինգ տարի շարունակ։

«Նախագծի ադրբեջանական հատվածի աշխատանքների 95%-ը, որը համարվում է Արևելքի և Արևմուտքի միջև հիմնական տարանցիկ հանգույցներից մեկը, արդեն ավարտվել է։

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի և հարևան երկրների, այլև ավելի լայն աշխարհագրական տարածաշրջանի համար: Այս ճանապարհը կկրճատի արևելքից արևմուտք բեռների փոխադրման ծախսերը՝ նվազեցնելով տարանցիկ երթուղու երկարությունը։ Այդ իսկ պատճառով նախագծի իրականացման ժամանակ հաշվի են առնվել երկարաժամկետ հեռանկարները»,-հայտնում է լրատվամիջոցը։