Լրահոս
Իրավական
16:30
25.12.22
198

Ընտրվել է կարգապահական հանձնաժողով․ Փաստաբանների պալատի նախագահ

Img default alt hy

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացնում է, որ ամփոփվել են սույն թվականի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի օրակարգային 3 հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները`

-ընտրվել է կարգապահական հանձնաժողով,
-հաստատվել են Կանոնադրության փոփոխությունները և լրացումները
-հաստատվել են փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխությունները և լրացումները:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը կրկին ապացուցեց, որ հանդիսանում է իրավահավասարության վրա հիմնված, ինքնակառավարվող, անկախ, կայացած ինստիտուտ:
Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին ընդհանուր ժողովին մասնակցելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև կարգապահական հանձնաժողովի ընտրական գործընթացին ներգրավված բոլոր թեկնածուներին՝ պատասխանատու առաքելություն ստանձնելու պատրաստակամության համար:
Շնորհավորում եմ կարգապահական հանձնաժողովի նորընտիր անդամներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ փաստաբանական ինստիտուտի»,- ասված է հաղորդագրության մեջ: