Լրահոս
Հայաստան
14:33
04.08.21
96

Ընթանում է ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի նիստը. Ուղիղ

Ընդմիջումից հետո աշխատանքներն է շարունակում Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովը,  այս պահին ընթանում է երրորդ փոխնախագահի թեկնածության ներկայացման  գործընթացը: Խորհրդարանի երրորդ փոխնախագահը, ըստ օրենքի, ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի: Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն են առաջադրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Հիշեցնենք, որ խորհրդարանի իշխանական թևն արդեն ընտրել է երկու փոխնախագահ, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արշակ Հակոբյանի:  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները բոյկոտել են ընտրությունը, ինչպես դա արել էին՝ խորհրդարանի նախագահ և առաջին փոխնախագահ ընտրելիս: