Լրահոս
Քաղաքական
13:38
15.10.25
716

Ընդամենը 1-2 օր առաջ, ո՞վ էր արտերկրում դժգոհել Հայ Առաքելական Եկեղեցուց, իհարկե՛, Փաշազադեն

Img default alt hy

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն արտերկրում դժգոհում և բողոքում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, դրան անմիջապես հաջորդում է ռեպրեսիաների ալիքը Փաշինյանի կողմից։
Կհիշեք, որ Վեհարանի վրա հարձակումից անմիջապես առաջ նույն Փաշազադեն դժգոհել էր Վեհափառից։ Այսօր օրը բացվեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների հերթական լուրերով՝ Արագածոտնի թեմի հոգևոր այրերի ձերբակալությամբ։
Մեկ անգամից փորձեք գուշակել՝ ընդամենը 1-2 օր առաջ, ո՞վ էր արտերկրում դժգոհել Հայ Առաքելական Եկեղեցուց, իհարկե՛, Փաշազադեն։
Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր իրականության մասին»,- գրել է նա։