Լրահոս
Հասարակական
23:30
07.01.25
694

Խուժանություն ա լրիվ. փող ուտող և կտրոն չտվող տերմինալներ կամ տրանսպորտային մեծ խառնաշփոթ՝ Երևանում

Մի խճճված պատմություն է դառնալու փետրվարից երևանյան տրանսպորտ նստելը: 8 տեսակի տոմս է գործելու: Ամենաքիչը 90 րոպե, ամենաշատը 1 տարի ժամկետով քարտեր են թողարկվելու՝ տարբեր արժողությամբ: Մեկ բան հստակ է. տրանսպորտն ամեն դեպքում թանկանալու է մայրաքաղաքում: Փետրվարը դեռ չեկած՝ արդեն տարբեր խնդիրների են բախվում Երևանի տրանսպորտից օգտվողները: