Լրահոս
Տարածաշրջան
21:17
17.10.25
128

Խուզարկություններ՝ Վրաստանի նախկին վարչապետի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տներում

Img default alt hy

Վրաստանում խուզարկություններ են անցկացվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի և ևս ութ անձանց տներում։

Այս մասին հայտնում է վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ գումար կանխիկ գումար։ 

«Տարբեր քրեական գործերի շարունակական քննության շրջանակներում Վրաստանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը, կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը և Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) Պետական ​​անվտանգության վարչությունը այսօր՝ ժամը 10:00-ից սկսած, միաժամանակ լայնածավալ միջոցառում են անցկացրել երկրի 22 վայրերում»,-հայտարարել է գլխավոր դատախազը։ 

Նա հավելել է, որ այս ակտիվորեն իրականացվում են քննչական, ընթացակարգային և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։