Լրահոս
Հասարակական
11:30
09.01.25
765

Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Img default alt hy

Հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 28 և հարակից տների տանիքներում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ 2 տան տանիքներում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը՝ հարակից տներ, ապա մարել այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուծաժներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի եղել, բայց բժիշկները մինչև վերջ հերթապահություն են իրականացրել: 
 
Պարզվել է, որ այրվել է 2 տան տանիք՝ 350 քմ տարածքով: