Լրահոս
Հասարակական
16:15
11.01.25
990

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Img default alt hy

Հունվարի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արամ Սուջյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճնապարհի 49 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է նոր կառուցվող ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ճանապարհաշինարարների կողմից տեղադրված նախազգուշացնող բետոնե ցուցանակներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում ու բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով վարորդին, վառվող ավտոմեքենայի մերձակա տարածքից, դուրս են բերել նշված վայրով անցնող, ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները։

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: