Լրահոս
Հասարակական
23:05
07.08.22
223

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. վիրավորներից մեկը երեխա է

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Դիմիտրով գյուղի՝ Արտաշատյան խճուղում, բախվել են Mercedes G-500 (յաշիկ), BMW և ՎԱԶ-21103-110 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 2-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

«Արտաշատ» բժշկական կենտրոնից երեխային տեղափոխել են Երևանի «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: