Լրահոս
Հասարակական
23:37
08.08.22
240

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Հրշեջ-փրկարարները Opel-ի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնությունը, ապա տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: