Լրահոս
Աշխարհ
10:56
19.02.25
151

Խարդախություն՝ նախագահի գլխավորությամբ. կրիպտո սկանդալ է պայթել Արգենտինայում

 

Կրիպտո սկանդալի կենտրոնում է հայտնվել Արգենտինայի նախագահը: Նրան մեղադրում են խարդախության համար: Խավիեր Միլեյը իր X-ում նոր կրիպտոարժույթ է գովազդել, որի վաճառքից շահույթը կարճ ժամանակում հասել է 4 միլիարդ դոլարի: Հետո նա հեռացրել է գրառումը: Նախագահական գրասենյակը չի մեկնաբանել, միայն հայտարարել է, որ երկրի հակակոռուպցիոն գրասենյակը կհետաքննի այդ սկանդալը: