Լրահոս
Հասարակական
16:32
20.07.22
153

Խարբերդում այրվել է «GAZ-53» մակնիշի բիտումով լցված ավտոցիստեռնի հետնամասը․ վարորդը ստացել է այրվածքներ

Img default alt hy

Հուլիսի 20-ին՝ ժամը 13:31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվել է «GAZ-53» մակնիշի բիտումով լցված ավտոցիստեռնի հետնամասը՝ մասնակի: Հրդեհի հետևանքով վարորդը (Է. Ղ.) ստացել է այրվածքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել` 14:07-ին: