Լրահոս
Հասարակական
23:50
21.01.23
462

Խափանվել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի վերելակը. 10 երեխա է մնացել ներսում

Img default alt hy

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորքի վարչական շրջանում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում վերելակը խափանվել է, հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վերելակում եղել է 10 երեխա, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։