Լրահոս
Քաղաքական
16:26
20.07.22
129

«Խամենեիի ասածով չի վերջանալու «Զանգեզուրի միջանցք» բացելու թուրքական փորձը». թուրքագետ

 

Սյունիքի վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի ասածով չի ավարտվելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ձևավորելու թուրքական ու ադրբեջանական փոձը: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատում է՝ ակնհայտ է, որ այդ միջանցքի անթույլատրելիության հարցը՝ թեհրանյան բանակցություններում թիրախային է եղել, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Ըստ էության, հայտնի է միայն Իրանի տեսակետը: