Լրահոս
Քաղաքական
16:20
23.12.22
89

Խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ քիչ հավանական է համարում ՔՊ-ականը

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը քիչ հավանական է համարում, որ մինչև տարեվերջ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքվի:

Խաչատրյանի խոսքով՝ Բաքուն շարունակ պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ստում միջազգային հանրությանը, իսկ այդ հռետորաբանության պարագայում՝ Խաչատրյանը կարծում է՝ Երևանը դժվար թե խաղաղության պայմանագիր ստորագրի Բաքվի հետ: