Լրահոս
Հայաստան
20:16
28.02.22
187

Խաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն ուղեկցվում են մեր երկիրը ոչնչացնելու սպառնալիքով․ Թաթոյան

Ես ուզում եմ տեսնել այն մարդուն, որը կարող է հիմնավորել, թե ադրբեջանական իշխանություններն ուզում են իրական խաղաղություն, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Դա կլինի կա´մ իրականության կեղծում և ադրբեջանական հանցավոր արարքների քողարկում, կա´մ ադրբեջանական հանցավոր արարքների մասին իրականության չիմացություն:

Այս մասին ասել եմ մոտ 1 ամիս առաջ միջազգային լրագրող Լինդսի Սնելլին (Lindsey Snell) տված և ավելի ուշ հրապարակված հարցազրույցում (անգլերենով)` նշելով, որ միջազգային կառույցները պետք է հասկանան, որ ադրբեջանական քաղաքական հայտարարությունները տրամագծորեն հակասում են նրանց ու նրանց զինված ուժերի արարքների իրական վիճակին (գողություններ, սպառնալիքներ, մարդու առևանգում, ջրից զրկել և այլն):

Խաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն էլ մշտապես ուղեկցվում են մեր երկիրը ավերելու, ոչնչացնելու սպառնալիքներով»: