Լրահոս
Քաղաքական
11:58
10.11.22
122

Խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ․ Փաշինյան

Img default alt hy

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ԼՂ-ում տեղակայված խաղաղապահների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությւոնները կոպտորեն խախտում են նոյեմբերի 9-ին եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։ 

«2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացմամբ, սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն բոլոր ԼՂ հայության անվտանգային մտահոգությունները»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև ընդգծել է, որ 2021թ-ի նոյեմբերի 26-ի և 2022թ-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային և կարևոր ներդրումը։

«Ադրբեջանի նախագահը ճանաչել է տարածաշրջանում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը։ Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգաային հստակ երաշխքիների, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»,- հավելել էՆիկոլ Փաշինյանը։