Լրահոս
Հայաստան
16:03
02.03.22
232

Խաչատուր Սուքիասյանը սխալ է համարում լրագրողներին և գովում Փաշինյանին

Img default alt hy

Այդպիսի քաղաքական մտքերը, քաղաքական լրագրողները խայտառակ սխալ են մեր երկրի համար, քանի որ ամեն օր, ամեն ժամ փոշիացնում են հասարակության մտքերը, կարծիքները, ցանկությունները, սերը Հայաստանի հանդեպ։

Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշյաննայի ինքնավարությունը չի ամրապնդվում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության փոխնախարար դառնալուց հետո:

Նրա խոսքով՝ կեղծ, ֆեյք տեղեկություններ են տարածվում՝ նեղ կուսակցական շահերն առաջ տանելու համար: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախ Հայաստանի ամբողջ 30-ամյա պատմության մեջ երկրի կամային, խելացի քաղաքական գործիչներից մեկն է»,- ընդգծել է Սուքիասյանը։