Լրահոս
Սպորտ
23:37
10.08.22
110

Խաչանովը պարտվել է զուգախաղում, սակայն կշարունակի պայքարը մենախաղում

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը դուրս են մնացել թենիսի Մոնրեալի ATP Masters 1000 շարքի մրցաշարի զուգախաղի պայքարից:

1/16 եզրափակիչում զույգը պարտվել է հնդիկ Ռոհան Բոպանային և հոլանդացի Մատվե Միդելկոպին։

Զուգախաղի 1/8 եզրափակիչում Բոպանան և Միդելկոպը կխաղան լեհ թենիսիստներ Յան Զելինսկիի և Հուբերտ Հուրկաչի հետ։

Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Մոնրեալի մրցաշարի մենախաղում: Հայ թենիսիստը 1/16 եզրափակիչում կխաղա խորվաթ Մարին Չիլիչի հետ։