Լրահոս
10:37
09.11.22
194

Վթար՝ Սիսիան-Երևան ավտճանապարհին. կա 4 տուժած

Img default alt hy

Նոյեմբերի 9-ին, ժամը 09։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած։