Լրահոս
Հայաստան
14:07
04.03.21
117

«Վրեժի ծարավը թույն է». ինչի պետք է սպասի Փաշինյանը, եթե Քոչարյանն իշխանության գա

Img default alt hy

Ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վրեժխնդրության մասին նույնիսկ չի մտածում, գրում է armeniasputnik.am-ը:

Նախկին նախագահին հարցրել են, թե ինչ պետք է սպասի Փաշինյանը, եթե ինքը՝ Քոչարյանը, իշխանության գա։ Նա հայտարարել է, որ իր կյանքի ընթացքում երբեք չի առաջնորդվել վրեժի սկզբունքներով։

Նա ավելացրել է, որ հավակնում է մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել։ ՀՀ նախկին նախագահն իր մեջ երկիրը ղեկավարելու համար բավականաչափ փորձ է զգում և պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ընդդիմության և զինվորականների պահանջները:

Միաժամանակ նա կարծում է, որ Հայաստանին մեկ տարի ժամկետով անցումային շրջան է հարկավոր։

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել։ Նրան մեղադրել են 2008 թ․-ի մարտին սահմանադրական կարգը տապալելու համար։ 2018 թ․-ի հուլիսից Քոչարյանը երեք անգամ կալանքի տակ է եղել։ 2020 թ․-ի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան կալանքից ազատել էր խոշոր գրավի դիմաց։

Քոչարյանը գործը շինծու է համարում և հայտարարում է քաղաքական հետապնդման մասին։

Լուսանկարը՝ armeniasputnik.am-Asatur Yesayants-ի