Լրահոս
Տարածաշրջան
19:45
21.10.25
135

Վրաստանում ևս 14 ցուցարար է ձերբակալվել՝ բողոքի ցույցերի մասին նոր օրենքը խախտելու համար

Img default alt hy

Վերջին երկու օրերի ընթացքում իրավապահ մարմինները Թբիլիսիում փոքր բողոքի ակցիաների ևս 14 մասնակից են ձերբակալել ճանապարհներ փակելու արգելքի մասին նոր օրենքը խախտելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի պետ Վաժա Սիրաձեն:

«Վերջին երկու օրերի ընթացքում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները 14 մարդու են ձերբակալել հավաքների և ցույցերի կանոնները խախտելու համար՝ համաձայն վարչական իրավախախտումների օրենսգրքի», - ասել է Սիրաձեն՝ նշելով, որ վերջին երեք օրերին բողոքի ակցիաների ժամանակ հայտնաբերվել է օրենքի 53 խախտում: 

Ոստիկանության դեպարտամենտի պետը հավելել է, որ նոր օրենքի համաձայն՝ կրկնակի խախտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 16-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է վարչական և քրեական օրենսգրքերի փոփոխություններ: Ըստ այդմ՝ հետիոտնային գոտում բողոքի ակցիա իրականացնողները ենթակա են 15-օրյա կալանքի՝ ճանապարհը փակելու համար: Նմանատիպ պատիժ է սահմանվում, եթե ցուցարարը թաքցնում է դեմքը դիմակով կամ կրում է արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր: Ներքին գործերի նախարարության՝ բողոքի ցույցը դադարեցնելու վերաբերյալ հրամանները չկատարելու, զենք կամ հրավառ նյութեր ունենալու դեպքում նրանց սպառնում է 60-օրյա կալանք: Կրկնակի խախտումները ենթադրում են մեկ տարվա ազատազրկում: