Լրահոս
Միջազգային
19:10
02.03.22
854

Վրաստանի կառավարությունը չի կազմակերպի Ուկրաինա կամավորականների տեղափոխումը

Img default alt hy

Մի խումբ կամավորականներ օրերս հայտարարել էին, որ ցանկանում են կռվել ուկրաինական բանակի կազմում, սակայն Վրաստանի կառավարությունը չի թույլատրում, որ իրենց տեղափոխել պատրաստվող ուկրաինական ինքնաթիռը վայրէջք կատարի Թբիլիսիում։

Վրաստանի կառավարությունը չի աջակցելու Ուկրաինայում կռվել ցանկացող կամավորականների տեղափոխմանը, քանի որ դա հավասարազոր կլինի Վրաստանի ներգրավմանը ռազմական գործողություններին, վրացական IMEDI հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Պաշտպանության և անվտանգության հարվերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Չաչիբայան։