Լրահոս
Հասարակական
13:29
19.07.22
169

Վրաերթ՝ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել

Img default alt hy

Այսօր, հուլիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Ռուբեն Հ․-ն իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Առաքել Հ․-ին։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների շտապօգնության թիվ 015 բրիգադին՝ նրան տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։