Լրահոս
Հասարակական
16:22
03.03.21
56

Ոստիկանությունը գրոհի՞ է պատրաստվում

Img default alt hy

168.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ողջ տարածքում այս պահին տեղադրվում են ուժգին խշշացող և պայթող նռնակներ՝ ձայնային սուր ազդանշաններ արձակող սարքավորումներ:

 

Ըստ ոստիկանության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ ոստիկանությունը պատրաստվում է դիմել գրոհի՝ Բաղրամյան պողոտան ցուցարարներից մաքրելու համար:

 
 

Այս պահի դրությամբ նաև հարյուրավոր ոստիկաններ են գտնվում Ազգային ժողովին հարող տարածքում:

Լուսաձայնային նռնակները լայնորեն կիրառվում են հենց ցույցեր, հանրահավաքներ ցրելու ժամանակ: Դրանք կիրառվել են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ:

Այդ նռնակները նաև ֆիզիկական վնասվածքներ են հասցնում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ մարդիկ լուսաձայնային պայթող այդ նռնակների կիրառման ընթացքում նաև ֆիզիկական վնասվածքներ են կրել վերջույթների, մարմնի այլ հատվածների շրջանում: