Լրահոս
Հայաստան
21:46
31.07.21
57

«Ոսկու երկրում» վախով են քնում. Հիասթափության և հույսի գյուղը

«Սահման», «շփման գիծ» այս բառերն է օգտագործում մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը՝ բնորշելու համար այն գիծը, որ հիմա կա հայկական ստորաբաժանումների ու մեր երկիր ներխուժած և արդեն 2,5 ամիս մեր հողերն օկուպացնող թշնամական զորքի միջև:

Մինչ Նիկոլ Փաշինյանը հաստատում, վերահաստատում է, որ ինքը կողմ է դելիմիտացիային ու դեմարկացիային, որ այո համարում է, թե Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա դեպի Նախիջևան թշնամին պարբերաբար կրակում է Արարատում, Գեղարքունիքում, Սյունիքում: Հինգշաբթի գիշերը ադրբեջանական անօդաչուները փորձել էին հատել Հայաստանի օդային սահմանը ու խոցվել էին, բեկորներն ընկել էին բնակավայրերի վրա: