Լրահոս
Աշխարհ
15:15
09.06.23
147

Վորոնեժում անօդաչու թռչող սարք է ընկել. կա 2 տուժած

Img default alt hy

ՌԴ Վորոնեժ քաղաքի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել, որի հետևանքով 2 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

«Նախնական տվյալներով՝ Վորոնեժի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել: Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները։ Նախնական տվյալներով՝ միջադեպից հետո Վորոնեժի Բելինսկիի փողոցում վիրավորվել է երկու մարդ», - գրել է նա։

Քաղաքի շտապօգնության կայանի հերթապահը ТАСС-ին հայտնել է, որ բժիշկներն օգնություն են ցուցաբերել երկու տուժածներին:

 «Կանչ է եղել Բելինսկիի փողոցից, տուժածների մոտ եղել են քերծվածքներ, նրանց օգնություն է ցույց տրվել տեղում, հոսպիտալացում չի պահանջվում»,- ասել է նա: